ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Լավ ապրել նշանակում է…

Լավ ապրել նշանակում է…
14.01.2025 | 20:55

Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:

Լավ ապրել, նշանակում է կարողանալ դաստիարակել ազգային արժեքներով ու քրիստոնեական բարոյականությամբ ապրող ընտանիք և գիտակից հասարակություն:

Լավ ապրել՝ նշանակում է ունենալ մարդկային արժանապատվություն, հարգանք և պատիվ:

Մնացյալը՝ որկրամոլության, նյութապաշտության ու էգոիզմի դրսևորման տարբեր եղանակներն են:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ